ԱՄՆ-ում կենդանիների խանութից տղամարդը մեկուկես մետրանոց պիթոն է գողացել՝ թաքցնելով այն իր տաբատի մեջ՝ գրում է TCH-ը։
Կորուստը նկատելով՝ աշխատակիցները սկզբում մտածել են, որ օձը փախել է, սակայն հետո հիշել են կասկածելի տղամարդու մասին, որ հետաքրքրվել է առնետների գնումով։
Տեսախցիկների արձանագրած նյութերը դիտելով՝ պարզել են, որ տղամարդը պիթոնը խցկել է տաբատի մեջ և հեռացել խանութից։
![]()








































