Կենտուկիի նահանգապետ Մեթ Բևինը օրենք է ստորագրել, որով նահանգում արգելվում է մարդկանց և կենդանիների միջև սեքսը՝ գրում է USA.one-ը:
Նոր օրինագծով արգելվում են մարդու և կենդանու միջև սեքսուալ շփումները՝ սեքսուալ շփում համարելով «սեռական գրգռման, սեռական բավարարման, անարգանքի կամ ֆինանսական շահույթ ստանալու նպատակով մարդու և կենդանու միջև իրականացվող ցանկացած գործողություն»: Անցյալ տարիներին Կենտուկիում նախորդ մի քանի նման փորձերն անհաջողության էին մատնվել:
Կենդանիների անարգումը համարվում է «D» կարգի հանցագործություն, որի համար նախատեսվում է 1-ից մինչեւ 5 տարվա բանտարկություն:
Հանցագործություն կատարած անձանց բանտարկությունից հետո 5 տարի կարգելվի կենդանիներ պահել, ինչպես նաև աշխատել կամ կամավորությամբ զբաղվել այնտեղ, որտեղ կենդանիներին անվերահսկելի հասանելիություն է առկա: Օրենքը նաև կենդանիներին անարգողներին պարտավորեցնում է բուժում կամ հոգեբույժի խորհրդատվություն ստանալ:
Օրենքն ուժի մեջ կմտնի 90 օր հետո:
Կենտուկին վերջին նահանգներից մեկն էր, որտեղ զոոֆիլիան արգելող օրենք չկար: Այն մինչև հիմա օրենսդրորեն թույլատրելի է Վայոմինգում, Նյու Մեքսիկոյում, Արևմտյան Վիրջինիայում, Վաշինգտոնում և Հավայիում:









































