Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Մետալուրգ»-ն այսօր իր վերջին ստուգողական խաղում 3:0 հաշվով առավելության հասավ ավստրիական բունդեսլիգայի ներկայացուցիչ «Կապֆենբերգ»-ի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին հանդիպմանը, իսկ Գևորգ Ղազարյանը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Փաստորեն, Գևորգ Ղազարյանը «Մետալուրգ»-ի կազմում անցկացրած երեք հանդիպումներից և ոչ մեկում խաղադաշտից չհեռացավ առանց գոլի` 3 գնդակ 3 խաղում:
Նշենք, որ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին մեկնարկային կազմում էին և երկուսն էլ փոխարինվեցին երկրորդ խաղակեսում, իսկ Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ մտավ 71-րդ րոպեին:









































