Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը անդրադարձավ ոռոգման ջրի խնդրին. «ՋՕ-երը անցյալ տարվա ապրիլից աշխատավարձ չեն ստացել և բոյկոտում են նախապատրաստվել ոռոգման սեզոնին»:
Պատգամավորն անդրադարձավ նաև ջրովի և անջրդի հողերի հարկման խնդրին:
Ի պատասխան վարչապետն ասաց՝ աշխատավարձ չեն ստանում, թող նորմալ կառավարեն. «Ջրօգտագործողների միությունը ամենաշատ թալանված համակարգերից մեկն է: Հեսա հերթով բոլորի հետևից կգնանք. աշխատավարձ չեն ստանում, կգնանք դրանց պետերի տները, տեսնենք՝ ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում»:
Պատգամավորը հակադարձեց. «Գյուղացուն չի հետաքրքրում ՋՕ-կառավարություն հարաբերությունը, այլ հետաքրքրում է ոռոգման խնդիրը»:
«ՋՕ միության նախագահը իրենց ընտրածն է»,- արձագանքեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































