Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանի կարծիքով ընտրանին վատ խաղաց Ֆինլանդիայի դեմ:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալությունը հայտնել երկրպագուներին աջակցության համար: Մենք վատ խաղացինք: Ֆինները լավ էին տիրում գնդակին և կարողացան իրենց հնարավորությունը գոլի վերածել: Մենք միայն մի քանի անգամ կարողացանք նրանց դարպասին հարվածել, իսկ առաջին կեսում նրանք կարողացան իրականացնել մեկ հնարավորությունն անգամ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայրապետյանը:
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելով Ֆինլանդիային պարտվեց 0:2 հաշվով:






































