Մեկնարկել են Լիբերալ քաղաքական դպրոցի 3-րդ հոսքի դասընթացները: Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարական համախմբման ջատագովներ:
«Մեր նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կխոսենք լիբերալ քաղաքականության արժեքների և տարբեր ուղղությունների մասին»,- այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այսօր լիբերալիզմի, լիբերալ գաղափարախոսության մասին խոսելը քաջություն է:
Մանրամասն՝ տեսանյութում:






































