Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թավշյա հեղափոխությունից աստիճանաբար թավիշը կորում է

Փետրվարի 5-ին կառավարության մամլո ծառայությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը: Հարցի քննարկման ընթացքում տարածքային կառավարման նախարարը ներկայացրել էր համակարգում նախապատրաստական աշխատանքների ընթացքը և մարզպետների, Ջրտնտպետկոմի ու ՋՕԸ-երի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքները: Նա նշել էր, որ ջրօգտագործողների կողմից ՋՕԸ-երին մեծ պարտք է կուտակվել, որից 80 մլն դրամը հունվարին հավաքագրվել է, ինչը, սակայն, բավարար չէ գարնանային նախապատրաստական աշխատանքներն սկսելու համար:

Խորհրդակցությանը քննարկել էին նաև ջրոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարիներ շարունակ ջրօգտագործողների կողմից կուտակված պարտքերի հավաքագրմանը, ջրամբարներից ապօրինի ջրօգտագործման ռիսկերի կառավարմանը, վերահսկողությանը վերաբերող հարցեր: Վարչապետը կարևորել էր ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները ժամանակին մեկնարկելու համար գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակով ջրամատակարարման ապահովումը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական աջակցություն: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հանձնարարել էր պատասխանատուներին ներկայացնել հարցի համակարգային լուծման առաջարկներ. «Պայմանավորվեցինք հետևյալ կերպ. մենք գումարը հատկացնում ենք բյուջեից, և դրա ծախսումը խիստ հսկողության տակ է առնվում: Բայց նաև գնում ենք հավաքագրումների հետևից՝ փորձելու հասկանալ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նաև խիստ հսկողության տակ ենք պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունը, որպեսզի համոզված լինենք, որ դրանք կառավարվում են: Վարկային ծրագրերով վերանայումներ ենք անում, թե որտեղ ինչ վերաբաշխումներ է հնարավոր անել, որ գումարներն առավել արդյունավետ ծախսվեն: Եվ ջրային համակարգում պետք է գնալ կառուցվածքային և կադրային շատ լուրջ փոփոխությունների»: Կառավարության ղեկավարն ընդգծել էր՝ մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները պետք է ապահովված լինեն կանոնավոր ջրամատակարարմամբ, և համապատասխան հանձնարարականներ էր տվել:

Ցավալիորեն վարչապետի նշած ժամկետից երկու շաբաթ անց նրա հանձնարարականը կատարված չէ: Իրականում մեկ ամիս անց էլ կատարված չի լինելու, չնայած ապրիլի 1-ին հանրապետության հարթավայրային գոտում ոռոգման ջրի մատակարարումը կսկսվի: Սա հերթական անգամ գյուղացու մեջ հիասթափություն է առաջացնելու կառավարության ու անձամբ վարչապետի նկատմամբ:

Հարցն այն է, որ Արարատի ու Արմավիրի մարզերում բավականին քանակությամբ խաղող կար սառնարաններում: Արտահանման հետ կապված լուրջ դժվարություններ էին առաջացել: Նախորդ տարիների համեմատությամբ բազմապատիկ պակաս խաղող արտահանվեց, չնչին գներով, իսկ մնացածը մարդիկ լցնում են տարաները՝ օղի թորելու: Շուրջ մեկ ամիս առաջ ակտիվ խոսակցություններ կային, որ վերամշակող գործարաններից մեկը մթերում է իրականացնելու՝ իրավիճակ փոխելու նպատակով: Չեղավ: Գյուղում սպասում էին վարչապետի կամ գոնե կառավարության պատասխանատուներից մեկի խոսքին առ այն, որ խնդրին տեղյակ են, մտածում են այդ ուղղությամբ, ելքեր կգտնեն կամ ոչինչ անել չեն կարող: Ինչևէ: Մտածում էին, որ ի տարբերություն նախորդների՝ սրանք գոնե խոսքով իրենց կողքին կլինեն: Մի քիչ հիասթափվեցին: Հիմա ջրի հերթն է:

Տարին համեմատաբար նպաստավոր էր, ու մարդիկ դաշտերում այգիներ են հիմնում. հարյուրավոր հա-երով, եթե ոչ՝ հազարավոր: Այդ առումով այս տարին եզակի է: Տնկարաններում այլևս տնկի չի մնացել: Տնկելուն պես ջրել է պետք, մինչդեռ ջուր չկա: Վերջին տասնամյակներին, որպես կանոն, ոռոգման համակարգի մաքրման աշխատանքները սկսվում են մարտի կեսերից: Երկու-երեք օր մի քանի տեղ տրակտորները «աշխատում են», հեռնդյունները լսվում են, որից հետո ջուրը կապում են, «ամեն ինչ մնում է ջրի տակ»՝ այդ թվում և մաքրման աշխատանքների համար հատկացված տասնյակ, հարյուր հազարավոր դոլարները:

Մարդիկ սպասում էին, որ այս տարի արդեն այդպես չի լինի, «պատասխանատուները» այլևս «հին խաղերը չեն խաղա»: Ընդամենը մի շաբաթից ջրամատակարարումն սկսվելու է, մինչդեռ տրակտորներն անգամ աչքակապության համար չեն երևում: Ոռոգման համակարգը մինչ օրս չի մաքրվում: Սա արդեն անհանգստացնող է, ու մարդիկ հիասթափվելուց զատ՝ սկսել են վախով նայել վաղվա օրվան, քանի որ եթե նույնիսկ վաղը ջուր ունեցան, ապա հաջորդ օրերին համակարգում վթարների պակաս չի լինելու և…

Հեղափոխական, բնապահպանական, իսկ ավելի անկեղծ՝ պոպուլիստական հովերով տարված՝ ամառվա վերջերին Սևանից ջրի բացթողնման 10-15 օր օրվա ուշացումը բերեց գյուղատնտեսության ոլորտում տասնյակ միլիարդավոր դրամների անկման: Հիմա նույն ուշացման մոտեցումն է դրսևորվում, բայց արդեն անտարբերության կամ դիլետանտիզմի դրսևորմամբ, որի հետևանքները երկար սպասեցնել չեն տա: Երրորդ ամիսն է՝ ջրային տնտեսությունը նախագահ չունի, ՋՕԸ-երից որոշները տնօրեն չունեն, ու որքան էլ չընդունեն, փաստ է, որ համակարգը կաթվածահար վիճակում է: Հավաստիքը՝ Ջրտնտպետկոմի կայքը: Վերջին ինֆորմացիան դրվել է հունվար ամսին: Եթե ինչ-որ բան արվի, բնականաբար կայքում կտեղեկացվի այդ մասին: Բացի այդ, մարդիկ էլ կտեսնեն: Եթե չի տեղեկացվում, ուրեմն…

Վարչապետի առաջնահերթ իրականացվելիք հանձնարարականը չի կատարվել. մարտի վերջերն են, մինչդեռ ոչ միայն ջրամատակարարում չկա, այլև համակարգն ընդհանրապես պատրաստ չէ: Այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ վարչապետի մյուս՝ գումարներն առավել արդյունավետ ծախսվելու, ջրային համակարգում կառուցվածքային և կադրային շատ լուրջ փոփոխությունների մասին հայտարարություն-հանձնարարականները կյանքի են կոչվելու՝ հատկապես, որ, ըստ օդում կախված լուրերի, Արտաշատ ՋՕԸ-ի համար այդպես էլ չեն կարողանում համապատասխան տնօրեն գտնել, ու մարզպետարանի մակարդակով շրջանառվում է նույն ընկերության նախկին տնօրեններից մեկի անունը, որ Հովիկ Աբրահամյանի լավագույն կադրերից էր:

Այս ու նմանօրինակ բազմաթիվ դեպքերի արդյունքում գյուղացու աչքում թավշյա հեղափոխությունից աստիճանաբար թավիշը կորում է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում