Աֆղանստանի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով տեղի իրավապահներին, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհի եզրին և պայթեցվել այն ժամանակ, երբ այդտեղով մարդատար ավտոբուս է անցել:
Պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնք վերադառնում էին աֆղանական Ղազնի նահանգ Պակիստանից: Զոհվածների մեջ կան 4 կին և 2 երեխա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:











































