Մարիխուանայի ամենօրյա գործածումը գալիորեն մեծացնում է մարդու մոտ հոգեկան հիվանդությունների զարգացման հավանականությունը՝ ընդհուպ ծավալուն պսիխոզները: Այս եզրակացությանն է հանգել գիտնականների միջազգային խումբը, որն ավարտել է ընդգրկուն հետազոտությունը Եվրոպայի 11 երկրներում և Բրազիլիայում՝ տեղեկացնում է Lancet Psychiatry մասնագիտացված հանդեսը։
Այդքան լուրջ աշխատանք, որը ցույց է տալիս մարիխուանայի հաճախակի գործածության սերտ կապը պսիխոզների զարգացման ռիսկի հետ, կատարվել է առաջին անգամ:

Հետազոտության հեղինակները հիշեցրել են, որ ներկայում մի քանի երկրներ և տարածաշրջաններ թույլատրել են մարիխուանա օգտագործել բժշկական նպատակներով: Սակայն, մասնագետները կարծում են, որ հասարակությունը լրիվ չափով չի գիտակցում այդ որոշման հետևանքները:
Գիտնականների ստացած տվյալները, այդ թվում՝ հիվանդների նկատմամբ դիտարկումերը, վկայում են, որ լուրջ հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկն՝ օրինաչափ վախճանով՝ սուր պսիխոզների ձևավորմամբ, միանգամից եռապատիկ մեծանում է այդ նյութի հաճախակի օգտագործման դեպքում։








































