Friday, 19 06 2026
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Իշխանության հիմնական սպառնալիքները

Այսօրվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցերին տրված պատասխաններում անուղղակիորեն անդրադառնում էր նախկին իշխանություններին։ Նրա հայտարարությունների հիմնական շեշտադրումն այն էր, որ նախկին իշխանությունները վերադարձի որևէ հնարավորություն չունեն, որ նրանց գնացքը գնացել է։ Այդուհանդերձ, Փաշինյանի հայտարարությունների ընդհանուր ֆոնն այնպիսին էր, որ հենց նախկին իշխանություններին ու, մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է նա համարում իշխանությանը սպառնացող հիմնական վտանգ։ Այդ մասին վարչապետը, բնականաբար, ուղիղ տեքստով, անվանական չէր խոսում, սակայն տպավորություն այդուհանդերձ թողնում էր։ Նա՝ նախ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության ներկայացուցիչների դեմ հայցադիմումներ տալու գործընթացին, ասաց, թե դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և որ կարևոր է այնպիսի դատարանի առկայությունը, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ յուրաքանչյուր քաղաքացու հայց արդար քննարկվի: «Ես հարյուր տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը»,- ասաց Ն. Փաշինյանը: Նա պատասխանեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին հարցին՝ նշելով. «Դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո և համերաշխության մթնոլորտում: Հաշվեհարդարի և՛ ժամանակը կար, և՛ տեղը»: Փաշինյանը կոչ արեց անձնական զգացումների ու պատկերացումների շրջանակում մեկնաբանություններ չներկայացնելը։ Նա անդրադարձավ նաև նախկին այն պաշտոնյաներին, ովքեր կոռուպցիոն ճանապարհներով սեփականություն են ձեռք բերել։ Նա կոչ արեց անօրինական ճանապարհով հող, գույք ձեռք բերած նախկին պաշտոնյաներին կամովին վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: «Մենք չենք մոռացել այս օրակարգը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե «մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է»: «Իրենք մի ճանապարհ ունեն՝ ժողովրդի առաջ ապաշխարելու»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հարցերից մեկին պատասխանելիս անդրադարձավ նաև իշխանության դեմ իրականացվող հակաքարոզչությանը՝ առանց անուններ տալու թերևս նկատի ունենալով քոչարյանական մամուլին։ Ըստ Փաշինյանի, միլիոնավոր գումարներ են ծախսվում կառավարության դեմ սև հակաքարոզչություն իրականացնելու համար, բայց կառավարությունը ոչ մի բան չի անում դրա դեմ՝ հարգելով խոսքի ազատությունը. «Իրենք պետք է հասկանան, որ ժողովրդի շրջանում աջակցություն չեն ունենալու՝ ինչքան էլ միլիոն ծախսեն»:

Այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր: «Խոսվում է հարցումների մասին, այդ նույն բանի մասին խոսում էին 2018-ի ամռանը, աշնանը, ընտրություններից առաջ և հետո: Սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, ես շատ հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Գրում են, թե երկիրն անկայունության շրջանում է, կրկին կսկսվի ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, տեսեք, թե ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եթե ցանկանան՝ դրա հետևից «Ֆերարի»-ով էլ հասնել չեն կարող, իրենց էջը փակված է: Նրանք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ ապաշխարել ու ներում հայցել: Բայց ասեմ, որ հասարակական, քաղաքական գործունեություն ծավալելու իրենց բոլոր ցանկությունները մենք երաշխավորելու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, ապա «Իմ քայլը» դաշինքը կարող է ավելի մեծ տոկոսով հաղթել:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տողատակն այն է, որ գործող իշխանության հիմնական ընդդիմախոսը նախկին համակարգն է՝ ի դեմս Հանրապետականի, բայց առավելապես՝ Ռոբերտ Քոչարյանի։ Այս հայտարարություններով ակամայից ստեղծվում է դիմակայության ռեժիմ այն առումով, որ իշխանության, պետական կառավարման համակարգի համար ձևավորվում է ներքին թշնամու կերպար, որից մշտապես վտանգ է սպառնում։ Սա ինչ-որ իմաստով իշխանությանը, պետական կառավարման համակարգին կոնսոլիդացված պահելու հնարավորություն է տալիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում