Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Մինսկի խումբը գնում է ոչ թե կոնֆլիկտի լուծման, այլ այն վերակենդանացնելու ուղղությամբ

Երևան և Բաքու կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը Հայաստանում շարունակում է մնալ բուռն քննարկումների առարկա, իսկ նախկին իշխանությունների և նրանց համակիրների համար այն դարձել է «հող հանձնելու» վերաբերյալ հերթական աղմուկի պատճառը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ հայտարարությունը եզակի է: «25 տարի ձգվող բանակցային գործընթացը պահվել է գաղտնի, դիվանագիտական կիսագաղտնի մի գործընթաց էր հաջողությանը չխանգարելու կամ հասարակական հուզմունքներ չառաջացնելու համար։ Հիմա առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահող երկրները նախօրոք փակագծեր են բացում և երկու կողմին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, մատուցում են այն սկզբունքները, որոնցով նրանք պետք է առաջնորդվեն բանակցային գործընթացում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ասաց՝ Ադրբեջանում այս հայտարարության հետ կապված կա կիսատ-պռատ գոհունակություն, որովհետև հայտարարության մեջ նշվում է, որ բանակցության ձևաչափը չի փոխվում, և Արցախը բանակցություններին չի մասնակցում. «Սա կարծես ողջունել են, բայց մնացածի մասով առանձնապես ոգևորվածություն չկա։ Հայաստանում, ընդհակառակը, ընդհանուր դժգոհություն կա այս փաստաթղթից։ Ես ինքս՝ որպես քիչ թե շատ թեմայով հետաքրքրվող փորձագետ, կարծում եմ, որ այն հակամարտության լուծման փոխարեն կարող է էլ ավելի լարել իրավիճակը և կարող է նույնիսկ տապալել բանակցային գործընթացը, եթե որոշակի ճշտումներ չարվեն»։

Մասնավորեցնելով իր միտքը՝ Քեռյանը նշեց. «Մի բան պարզ է՝ հայկական կողմը ի սկզբանե 25 տարի շարունակ պնդել է, որ ճանաչվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր հարցերը ու Ադրբեջանի կազմից դուրս Արցախի անկախ կարգավիճակը։ Փաստորեն դրա մասին խոսք չկա, ամբողջ դրույթը լղոզված է։ Կարծես 25 տարին հերիք չէր, որ համանախագահող երկրները հասկանան հարցի էությունը։ Շատ պարզ մի իրողություն, տարվում է մի այնպիսի դաշտ, որտեղ դժվար է գլխի ընկնել Արցախի այդ միջանկյալ կարգավիճակը, իսկ հետո կազմակերպվելիք հանրաքվեն ինչքանով են ապահովելու Արցախի ինքնորոշումը»։

Ըստ նրա՝ կա լուրջ անվտանգային խնդիր. «Այն առումով, որ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գրաված տարածքների հանձնումն Ադրբեջանին, որը մեզ համար եղել է ոչ թե որպես պարզապես տարածք, այլ անվտանգության գոտի… դա վերացնել, հետո գնալ Արցախի ինքնորոշման՝ նույնն է, որ հարցը լուծելուց առաջ հարցի բովանդակությունը լղոզել և ցրել։ Սա կարող է բերել լուրջ հակազդեցության Ստեփանակերտում և Երևանում, և ես շատ եմ կարծում, որ առանց Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման որևիցե լուծում հնարավոր լինի»։

Եթե լինի այդ իրողությունը, ըստ մեր զրուցակցի, նոր Հայաստանի կողմից պատասխան քայլեր պետք է լինեն, թե ինչ զիջումներ են հնարավոր. «Ամեն ինչ դրվում է մի կողմ և խոսվում տարածքներից ու շրջաններից։ Շատ կասկածելի է փախստականների մասին դրույթը։ Պատմության ընթացքում տասնյակ նման էթնոքաղաքական հակամարտություններ լուծվել են պարտադիր վերաբնակեցման միջոցով։ Առաջին ամենացայտուն օրինակը կարող ենք տեսնել հետպատերազմյան շրջանում Լեհաստանից Չեխոսլովակիային անցած տարածքներից գերմանական բնակչության պարտադիր վերաբնակեցումը, որպեսզի ապագայում կոնֆլիկտ չառաջանա։ Հիմա Մինսկի խումբը չի հասկանում, որ ներկա բարոյահոգեբանական պայմաններում, պատմությունից կուտակված այդ ծանր բեռի պայմաններում ինչքան վտանգավոր է երկու ազգության մարդկանց դնել ընդհանուր տարածքում բնակության ու ստեղծել նոր բախումների ու կոտորածների օջախ»։

Քեռյանի դիտարկմամբ՝ Մինսկի խումբը ոչ թե լուծման ճանապարհով է գնում, այլ հետ է գնում նորից կոնֆլիկտը վերակենդանացնելու ուղղությամբ։

Արդյոք այս հայտարարությունը պատասխա՞ն էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պնդման՝ հարցին Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Ես դժվարանում եմ ասել՝ սա կոնկրետ հասցեագրված էր Նիկոլ Փաշինյանի՞ն, և թե ի՞նչ նպատակ ունի, բայց այն, որ նման մոտեցումը չի նպաստելու հակամարտության լուծմանը և չի բխելու կոնկրետ նաև Ադրբեջանի ժողովրդի շահերից՝ հստակ է։ Պետք էր ոչ թե նման հայտարարություն անել, այլ երկարատև աշխատանք տանել Ադրբեջանի հասարակության, քաղաքական էլիտայի, պետական օղակներում աշխատող մարդկանց հետ՝ հասկացնելու, որ Ղարաբաղը չի կարող հետ գալ Ադրբեջանի կազմ։ Իսկ Ալիևը այդ փաստը դարձրել է իր քաղաքականության մեխը, և այս պարագայում ի՞նչ իմաստ ուներ նման հայտարարություն անել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում