Sunday, 28 04 2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը

Առաջին անգամ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, որը շատ հստակ գիտի, թե ինչ է ցանկանում անել. Սվիտալսկի

«Վստահ եմ, որ տնտեսական հեղափոխություն կարգախոսն արտացոլում է ՀՀ կառավարության կողմից տնտեսությանը տրվող ուշադրություն։ Մենք ամբողջությամբ համաձայն ենք ՀՀ կառավարության հետ։ ԵՄ-ն պատրաստ է կառավարության հետ քննարկել այն ճանապարհները, որոնցով կարող է օգտակար լինել Հայաստանի կառավարությանը»,-ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը, իր պատկերացմամբ որն է դա ու ինչ գործողություններ է ենթադրում, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ «Հայաստանի Հանրապետությունը դեռ բավականին մեծ տոկոս աղքատություն ունի՝ 30 տոկոս, գործազրկությունը նույնպես բավականին բարձր մակարդակի վրա է, և բավականին բարձր մակարդակի վրա է տնտեսական արտագաղթը՝ ուղեղների արտահոսքը։ Հետևաբար ամեն ինչ հանգում է տնտեսությանը։ ԵՄ-ն պատրաստ է կառավարության հետ քննարկել այն ճանապարհները, որոնցով կարող է օգտակար լինել Հայաստանի կառավարությանը»։

Սվիտալսկին նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել այցից հետո Բրյուսելին ներկայացրել է առաջնահերթ ծրագրերի մի մաբողջ ցանկ։ Առաջնահերթ ծրագրերի ցանկը բաղկացած է 13 կետից։ «Մենք հավատացած ենք, որ այս կետերը չափազանց կարևոր են, քանի որ դրանց իրականացումը կհանգեցնի ոչ միայն աղքատության նվազեցմանը, այլև գործազրկության նվազեցմանը։ Այս պահին մենք ՀՀ կառավարության հետ քննարկում ենք հիմնական ճանապարհները ԵՄ աջակցությունը ուղղելու այն հունով, որը կբերի այս առաջնահերթ նախաձեռնությունների իրականացմանը։ Մեզ համար այս ցանկը մոբիլիզացիոն գործոն է, որովհետև, որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»,-ընդգծեց Սվիտալսկին՝ հավելելով, որ այժմ քննարկվում է այդ ծրագրերի իրականացման ժամանակացույցը, որոնցից մի քանիսը երկարաժամկետ են։ «Այս ցանկի առկայությունը ևս մեկ անգամ փաստում է կառավարության ամուր դիրքորոշումը տնտեսության զարգացման ուղղությամբ և աղքատության նվազեցման»,- եզրափակեց Սվիտալսկին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում