ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարկեր սահմանել եվրոպական շատ ապրանքների վրա՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Այդ մասին նա հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եվրոպական ապրանքներիվրա հարկեր կսահմանի, եթե Եվրամիությունը առևտրի գծով բանակցություններ չվարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը կոչ է արել Չինաստանին անմիջապես չեղարկել ԱՄՆ գյուղատնտեսական արտադրանքների վրա սահմանված հարկերը:











































