ԱՄՆ-ում ոստիկանությունը մերսման սրահներում 26 չինացի կանանց փրկեց սեռական ստրկությունից, որոնց խաբեությամբ բերել էին՝ Սիեթլում աշխատելու պատրվակով: Քաղաքի կառավարության կայքէջի տվյալներով՝ երեքուկես տարի հետաքննություն են անցկացրել ՀԴԲ-ն, ԱՄՆ Ներքին անվտանգությունն ու Սիեթլի ոստիկանությունը:
Արդյունքում վեց հոգի ձերբակալվել են, ովքեր կասկածվում են կավատության և փողերի լվացման մեջ: Բացի դրանից, նշվում է, որ հայտնաբերվել և բռնագրավվել են դրամական միջոցներ և զենքեր:
«Այս մերսման սրահների տերերը գերշահույթ են ստացել», – ասել են իրավապահ մարմինները:
Փրկված կանայք 20-ից 60 տարեկան են: Նրանցից շատերին պահում էին դաժան պայմաններում և ստիպում օրական ավելի քան 20 ժամ մարմնավաճառությամբ զբաղվել:









































