Այսօր Կանանց միջագային օրն է։ Այս օրը ևս մեկ անգամ առիթ է, որպեսզի ոչ միայն հարգանք, ուշադրություն ցուցաբերել, ծաղիկներ նվիրել կանանց, այլ նաև խոսել այն հիմնախնդիրների մասին, որոնք առկա են՝ գլոբալ, թե լոկալ մակարդակում։ Խոսքը, մասնավորապես, իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացման, հանրային և քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության մասին է։
Ո՞րն է Մարտի 8-ի օրվա իրական խորհուրդը «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Կանանց իրավունքների պայքարը սկսվել է ավելի քան 100 տարի առաջ, և մարտի 8-ին եղել է այդ պայքարի նշանային կետերից մեկն ու այն ճանաչվել է որպես կանաց իրավունքների համար մղվող պայքարի օր։ Բոլոր այն կանայք, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կանանց իրավունքների հետ, կամ զբաղվում են կանանց իրավունքներով, գիտեն այդ օրվա խորհուրդը, սակայն իրականում այդ օրվա խորհուրդը խեղաթյուրվել է մի փոքր։ Այս օրը ոչ թե սիրո տոն է, այլ կանանց համերաշխության, նրանց իրավունքների մասին խոսելու օր է»։
Իսկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց․ «Ես Մարտի 8-ը չեմ ընկալում, որպես խտրականության դեմ պայքարի օր, այլ ես ընկալում եմ որպես կնոջ նկատմամբ հատուկ ուշադրության օր։ Եթե համեմատության համար վերցնենք՝ հինգ տարի առաջ և հիմա, ապա կտեսնենք, որ կնոջն այսօր ավելի շատ տեղ է տրված, քան առաջ։ Հիմա շատ է խոսվում կնոջ դերի մասին, որովհետև կնոջ մտածողությունը այլ է, կինը շատ զգայուն է, կնոջ վերաբերմունքի, նկատառումների մեջ ավելի շատ ուշադրություն կա։ Ես գտնում եմ, որ կինը պետք է ավելիին արժանանա»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































