Հնդկաստանում իշխող Ժողովրդական կուսակցությունը սոցիալական ցանցերի «աստղերի» դեմ կարգապահական միջոցներ է ձեռնարկում. երկու կուսակից-պատգամավորների ծեծկռտուքի տեսանյութն անհավանական լայն ճանաչում է ձեռք բերել ընդամենը երկու օրվա ընթացքում:
Խորհրդարանականները տարաձայնություններ են ունեցել, թե ում անունները պետք է պատկերվեն նոր շինարարական նախագծի հիմնաքարի վրա:
Պատգամավորներից մեկը հողաթափը ձեռքին հարձակվել է մյուս պատգամավորի վրա: Իսկ Հնդկաստանում կոշիկները «մաքուր» չեն համարվում և դրանով հարվածը շատ ծանր վիրավորանք է ընկալվում:
Երկու պատգամավորներն էլ արդեն հրապարակային ներողություն են խնդրել իրեն կարգավիճակին ոչ վայել անպատշաճ վարքի համար:










































