«Չի կարելի այդքան հեշտ չի քայքայել մի բան, որը տարիների ընթացքում ստեղծվել է։ Երկրապահ կամավորականները կարծես թե թրծված սուր են։ Առանց ազատամարտի մասնակիցների, առանց երկրապահի՝ հնարավոր չէ երկիրը պահել անվտանգ։ Առանց կամավորների, կարծում եմ, Հայաստանը չունի այն պոտենցյալը, որ կարողանա պատերազմը հաղթական ավարտին հասցնել»,-անդրադառնալով ԵԿՄ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Նա նշեց, որ կողմ է Սասուն Միքայելյանի՝ ԵԿՄ նախագահ դառնալուն։
«Նա պատրաստակամ անձնավորություն է, և ես կարծում եմ՝ ավելի լավ է նա լինի, քան մեկ ուրիշը»,-ասաց Մանվել Եղիազարյանը։ Պառակտված վիճակ ԵԿՄ-ում միշտ էլ եղել է և կա։








































