Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ամրապնդում է իր՝ առաջատարին բնորոշ դիրքերը
Անդրանիկ Հակոբյանի (Շիհան, սև գոտի 5-րդ դան) նախաձեռնությամբ՝ մարտի 1-4-ը Վիկտոր Ֆոմինը (Շիհան, սև գոտի 7-րդ դան) Երևանում անցկացրեց սեմինար – պարապմունքներ՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչների և մարզիկների համար, որոնց նպատակն էր ֆեդերացիայի անդամներին զինել նոր գիտելիքներով ու հմտություններով:
Սա ևս մեկ խթան կհանդիսանա ֆեդերացիայի ներկայացուցիչների համար առաջիկայում կայանալիք առաջնություններում հավուր պատշաճի ներկայանալու համար:
Նշենք, որ հայաստանյան պատվիրակությունը մարտի 23-ին մասնակցելու է Իսպանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ ապրիլի 24-28-ը Հոլանդիայում կայանալիք միջազգային ուսումնամարզական հավաքին և վերջինիս հաջորդող Կատայի Աշխարհի առաջնությանը: