Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ամերիկացի ինժեներները ստեղծել են գլխի պաճուճանք՝ մտքերը կարդալու համար, որը հիշեցնում է «Հարի Փոթերի» շլյապային: Այս մասին հաղորդում է The Boston Globe-ը:
Ամերիկացի ինժեներները հաստատել են, որ սարքը ստեղծելիս ոգեշնչվել են անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերով և հայտնի ֆիլմից շլյապայով:
Նշվում է, որ ուսանողուհիներից մեկը՝ Նատալյա Կոսմինան, մտահղացել է «մտածող շլյապա», որն արձանագրում է մարդկային ուղեղի ակտիվությունը և ճանաչում օբյեկտները, որոնք պատկերացրել է մարդը:
«Երբ դուք տեսնում եք օբյեկտը, ուղեղում առաջանում են հաճախություններ և ակտիվություն, որոնք մենք կարող ենք որսալ: Սրանում չկա մոգություն, դա զուտ նյարդաբանություն է»,- ասել է Կոսմինան:
Նրա խոսքով՝ այս գլխարկը ստեղծվել է ուսանողներին օգնելու բարձրացնել իրենց ինքնագնահատականը և առաջադիմությունը:










































