ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանին կոչ է արել անհապաղ չեղարկել ամերիկյան գյուղմթերքի մաքսատուրքերը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ես Չինաստանին խնդրել եմ անհապաղ չեղարկել մեր գյուղմթերքի նկատմամբ մաքսատուրքերը (ներառյալ՝ տավարի, խոզի միսը և այլն)»,-նշել է Թրամփը։
Իր կոչը նա բացատրել է առաջընթացով, որ նկատվել է ԱՄՆ-Չինաստան բանակցությունների 7-րդ փուլի արդյունքում։
Թրամփը նաև ընդգծել է, որ չի բարձրացրել ներկրվող չինական ապրանքներին մաքսատուրքերը, ինչը նախատեսված էր մարտի 1-ին։
«Եվ ես մարտի 1-ին մաքսատուրքերը չեմ բարձրացրել 25 տոկոսով (չինական ապրանքների նկատմամբ)։ Դա շատ կարևոր է մեր հիասքանչ ֆերմերների և ինձ համար»,-նշել է ԱՄՆ առաջնորդը։








































