ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է adidas Finale Lisbon Official Match պաշտոնական գնդակը, որով կմրցեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակիցները: Նշվում է, որ նոր գնդակը խորհրդանշում է Պորտուգալիայի նավագնացության ժառանգությունը: Հենց այդ երկրի մայրաքաղաքն էլ կընդունի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 2013/14թթ. խաղարկության վճռորոշ խաղը: Նարնջագույնը խորհրդանշում է Լիսաբոնի տների տանիքները:
«Նորարարությունները, որոնք մենք կիրառում ենք երկար տարիների ընթացքում մեր ստեղծած գնդակների հետ կապված, արտացոլում են ֆուտբոլի զարգացումը: Երբեմն խոսք է գնում ոչ այդքան հնչեղ փոփոխությունների մասին, բայց գրեթե աննկատ արվող մեր նորարարություններն ավելի են կարևորում մասնագետները, քանի որ դրանք ֆուտբոլը երկրպագուների համար առավել հետաքրքիր են դարձնում»,- այս առիթով ասել է adidas Football-ի գլխավոր մենեջեր Յոխեն Ռաֆը:









































