ՉԼ գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Կական վերհիշել է իր ամենահզոր հակառակորդներին:
«Ուժեղագույն հակառակորդներս եղել են Զիդանն ու Մեսսին: Լավագույնը, ում հետ խաղացել եմ նուևյն թիմում, Քրիշտիանու Ռոնալդուն է: Իսկ ամենահզոր պաշտպանը՝ Պաոլո Մալդինին:
Առաջին անգամ եմ խաղում նախկին թիմակցիս գլխավորությամբ: Շատ երջանիկ եմ: Վստահ եմ, որ Զեդորֆը գերազանց աշխատանք կկատարի:
Կդառնա՞մ մարզիչ. ամենայն հավանականությամբ, ոչ: Բայց ով գիտե, հանկարծ սկսեմ կարոտել խաղը…»,- Կակայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:










































