Մինչ օրս Ուկրաինայի «առաջին տիկինը» լուռ այցելում էր համերգներ և իր սիրած բալետը, սակայն այժմ նա իր ֆեյսբուքյան էջում սկսել է «խոսել»: Այս մասին հայտնում է uainfo.org-ը և նշում, որ հայտնի չէ՝ նա թելադրո՞ւ մ է տեքստերը, թե՞ ոչ, սակայն էջի վարչարարության համար վարձել է ռուսերենի թերի իմացությամբ մեկին:
Ադմինիստրատոր Տանյա Գոլուբևան կատաղի հաղթարշավ է սկսել տիրուհու էջում: Նույնիսկ նախազգուշացրել է, որ եթե ինչ-որ մեկը համաձակվի ինչ-որ բան Լյուդմիլա Յանուկովիչի կամ ընտանիքի հասցեին ասել, արդեն հասկանալի է….
Հետաքրքիրն այն է, որ Յանուկովիչին ինչ-որ բան փոխանցելու խնդրանքին տիկինը պատասխանել է, որ ուշ-ուշ է տեսնում նրան, սակայն իր օգնականը հասցե է գտել, որով կարելի է ուղերձ հղել նրան:
Նշենք, որ նա Վալենտինի օրը գրել է, որ փոստով հաղորդագրություն է ստացել այն մասին, որ իր՝ Կշեռքի համաստեղությունում աստղակերպ է նվեր ստացել, իսկ թե ումից, հայտնի չէ: Նա կատակով ասել է, թե ամուսինը կխանդի:















































