Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
Չիլիացի մասնագետը Ռոնալդուի հետ աշխատել է 2009/10թթ մրցաշրջանում՝ «Ռեալ»-ը գլխավորելու ժամանակահատվածում:
«Խոսքը գնում է համաշխարհային մակարդակի խաղացողի մասին: Նա սուպերաստղ է: Այն, ինչ Ռոնալդուն անում է «Ռեալ»-ում, ուղղակի անհավանական է: Նա պրոֆեսիոնալիզմի մարմնացում է:
Ռոնալդուն առաջինն էր գալիս մարզման և վերջինն ավարտում այն: Նման պրոֆեսիոնալները երբեք խնդիրներ չեն ստեղծում մազիչների համար: Նա միշտ աշխատել է իր ուժերի առավելագույն սահմանով:
Կարող եմ միայն գովեստի խոսքեր հղել նրա հասցեին: Միշտ չէ, որ մարդիկ օբյեկտիվ են արտահայտվում Քրիշտիանուի մասին»,- հայտարարել է Պելեգրինին:








































