Երեկ կայացան Wimbledon-ի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչները: Վերջին մրցաշրջանում կայունությամբ աչքի ընկնող Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովան 3 սեթում (6:1, 3:6, 6:2) հաշվով պարտության մատնեց Բելառուս Վիկտորիա Ազարենկոյին և իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի եզրափակիչ:
Մյուս կիսաեզրափակիչում աշխարհի ամենահարուստ մարզուհի ռուս Մարիա Շարապովան առանց դժվարության պայքարից դուրս թողեց Գերմանիան ներկայացնող, ծագումով լեհ թենիսիստուհի Սաբին Լիսիցկիին և հնարավորություն ստացավ երկրորդ անգամ նվաճել Wimbledon-ի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ Մարիա Շարապովան առաջին անգամ այս մրցաշարում հաղթող է ճանաչվել 2004 թվականին, այն ժամանակ ռուս թենիսիտուհին ընդամենը 17 տարեկան էր:









































