Համացանցում տեսանյութ է տարածվել, որում հոգևորական Ալֆ Լուկաուն նայելով բաց դագաղին, որում մարդ է պառկած, բացականչում է «վերածնվիր» և «հանգուցյալը» հանկարծ բարձրանում է տեղից՝ գրում է BBC-ն։
Թաղման բյուրոների աշխատակիցներն ասում են, որ նրանց մոլորության մեջ են գցել, հակառակ դեպքում նրանք չէին մասնակցի արարողությանը։
«Հարության» գործողությունը կատարվել է Լուկաուի եկեղեցու մուտքի մոտ Յոհանեսբուրգից ոչ հեռու։ Համացանցի օգտատերերից ոմանք ծիծաղում են հոգևորականի վրա, մյուսները քննադատում են նրան։












































