Լրագրողները վերլուծել են «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայտնիների ձեռքերի դիրքը և ֆոտոշարքի համար պարզել ամենահարմար դիրքերը, հաղորդում է The Cut-ը։
Կարմիր գորգին նկարահանումների ժամանակ հայտնիները հիմնականում ձեռքերը գոտկատեղին կամ ազդրերին են դրել։
Սակայն նշվում է, որ «խնդիրն» ամենալավը հաղթահարել է Լեդի Գագան։ Ամերիկացի երգչուհին և դերասանուհին ձեռքերը պահել է դեմքի շրջանում․ նա ափերով ծածկել է ականջները, դիպել քթի ծայրին, պահել կզակը և տեսախցիկին ցուցադրել մանիկյուրը։








































