Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) խոսնակի պաշտոնի համար ներկայացրել է իր թեկնածուին։ Խոսքը 60-րդ (նախորդ) կառավարության փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքի մասին է։
ԹԱՄԺ-ի խոսնակի պաշտոնում Չիչեքի թեկնածությունը, ինչպես և սպասվում էր, հավանության է արժանացել գլխավոր ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմից։
Սակայն նույնը չի կարելի ասել մյուս հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) մասին։ Վերջինս մտադիր է այդ պաշտոնում առաջադրել իր թեկնածուին։
Հիշեցնենք, որ 550 հոգանոց ԹԱՄԺ-ի խոսնակի ու փոխխոսնակի ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 4-ին։










































