«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է հետևել կիսապաշտպան Իսկոյի շուրջ ստեղծված իրավիճակին, ում ծառայություններով անգլիական ակումբը հետաքրքրված էր դեռ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մանուել Պելեգրինին չի հրաժարվում ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու մտքից:
Իսկոյի տրանսֆերը ձեռք բերելու «քաղաքայիններ»-ի շանսերն ավելացնում է այն փաստը, որ կիսապաշտպանը չի ընդգրկվում Մադրիդի «Ռեալ»-ի մեկնարկային կազմում և մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին:








































