Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն ռուսական Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին խնդրի կարգավորման համաձայնությանը հասնելու համար կարվեն նոր առաջարկներ.
«Ես ողջունում եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի նախագահի ջանքերը։ Նա տվյալ ուղղությամբ մեծ ջանքեր է ներդրել Սոչիում և Կազանում։ Բնականաբար, ցավալի է, որ այդ հանդիպումներն անարդյունք ավարտվեցին։
Այնուամենայնիվ, իմ տեղեկություններով ներկայումս արվելու են հավելյալ առաջարկներ, որպեսզի ամեն դեպքում հնարավոր լինի հասնել խնդրի կարգավորման համաձայնությանը»։











































