Առաջին հայացքից անվնաս թվացող առարկաները, օրինակ՝ մանկական խաղալիքները, նույնպես կարող են վտանգավոր լինել: Դա վկայում է RAPEX-ը։ Այն թույլ է տալիս վերահսկող մարմիններին տեղեկատվություն հաղորդել անորակ ապրանքի մասին, և եթե հաստատվում է ապրանքի վտանգավոր լինելը՝ այն ետ են վերցնում:
2017թ. տվյալներով՝ շատ ահազանգեր գալիս են Գերմանիայից: Գերմանական շուկայում առավել վտանգավոր են համարվում մեքենաները. 241 ահազանգ է գրանցվել: Մասնավորապես, այդ ժամանակ սկանդալ էր առաջացել ճապոնական Takata արտադրողի անվտանգության բարձիկների պատճառով, ինչը հանգեցրեց աշխարհում 100 միլիոնից ավելի անվտանգության բարձիկների ետ կանչմանը:
Եթե վերցնենք եվրոպական ամբողջ շուկան, ապա ԵՄ-ում վտանգի հիմնական աղբյուրը երեխաների խաղալիքներն են: Դրանց բաժին է ընկնում նախազգուշացումների գրեթե մեկ երրորդ մասը (29%), 5%-ը դժգոհում է երեխաների խնամքի միջոցներից: Միջին հաշվով ԵՄ-ն հաշվի է առել բոլոր բողոքներից միայն մեկ հինգերորդը (20%): Ամենամեծ սպառնալիքը, տրավմատիկ ռիսկն է (29%): Դրան հետևում են քիմիական վնասակար նյութերը (22%), շնչահեղձության հավանականությունը (17%), էլեկտրաշոկը (10%), հրավտանգ առարկաները (6%): Չինաստանը եվրոպական շուկայում վտանգավոր ապրանքների ամենամեծ մատակարարն է, որը կազմում է դեպքերի կեսից ավելին (52.4%): Վտանգավոր արտադրանքի չորրորդ մասը արտադրված է Եվրոպայում:










































