Մոսկվայի իշխանությունները և ՌԴ տրանսպորտի նախարարությունը լրջորեն քննարկում են մայրաքաղաքում ուղղաթիռային տաքսի-ծառայությունների ներմուծման հարցը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով մայրաքաղաքային տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար, փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովին:
«Առայժմ ասել, թե մեզ մոտ վաղն ուղղաթիռային տաքսի կլինի, չեմ կարող: Նախագծի իրագործման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել դաշնային օրենսդրությունում, ուստի Մոսկվայում ուղղաթիռային տաքսի ներմուծելու հարցն ամբողջությամբ Մոսկվայի ղեկավարության իրավասության տակ չէ, բայց մենք շահագրգռված ենք, որ ուղղաթիռ լինի»,- ասել է նա:









































