Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կարող է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմ»-ը:
La Repubblica-ի տեղեկություններով` լոնդոնյան ակումբը բանակցում է իտալացի մասնագետի հետ, ով ավելի վաղ ակումբային աշխատանքի անցնելու ցանկություն է հայտնել:
Աղբյուրի փոխանցմամբ` Պրանդելին Թիմ Շերվուդին կարող է փոխարինել 2014թ. ամռանը` «Մունդիալ-2014»-ից հետո:









































