Հինգշաբթի օրը Բեյոնսեն մասնակցել է իր քրոջ՝ Սոլանժ Նոուլզի և Նյու Յորքում Նորաձևության շաբաթի ներկայացուցիչների կազմակերպած երեկույթին, հայտնում է spletnik.ru-ն:
32-ամյա երգչուհին կրել է կարճ տոպ և Topshop ապրանքանիշի մինի կիսաշրջազգեստ, սպիտակ մորթե ժակետ, ոսկե պլատֆորմով բաց վարդագույն կոշիներ Charlotte Olympia-ից:
Ամբողջ երեկույթի ընթացքում Բեյոնսեն ուրախ պարել է, ծիծաղել, շփվել ընկերուհիների հետ:







































