Մայիսի 15-ին «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արման Ղարիբյանը գրավոր հարցում էր մուտքագրել Տրանսպորտի և կապի նախարարություն, որով խնդրել էր տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող տրանսպորտի (բացառությամբ մետրոյի) փոփոխությունների/բարեփոխումների վերաբերյալ տեղեկություններ:
Նախարարի տեղակալ Ա.Ավետիսյանի ստորագրությամբ ստացված նամակում նշված է բառացիորեն հետևյալը.
«Հայտնում ենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրանսպորտի բնագավառի օրենսդրությունը և դրանում կատարվող փոփոխությունները (նախագծերը) տեղակայված են www.mtc.am ինտերնետային կայք էջում»:
Նախարարի տեղակալը ըստ էության չի պատասխանել մեր հարցմանը, քանի որ մենք չէինք խնդրել տրանսպորտի բնագավառի օրենսդրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, այլ ցանկանում էինք տեղեկանալ այդ տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխություններին և բարեփոխումներին:
Փաստորեն, խախտվել է քաղաքացու տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը, որը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:










































