Նիգերը Լիբիա է արտահանձնել հատուկ ծառայությունների բարձրաստիճան ղեկավարին, ով այս պաշտոնը զբաղեցրել է Մուամար Քադաֆիի օրոք` հաղորդում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ խոսքն Աբդալլահ Մանսուրի մասին է:
Գեներալ Մանսուրը, ով հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից, եղել է Քադաֆիի մտերիմ կողմնակիցներից մեկը և երկար ժամանակ ղեկավարել է պետական հեռուստատեսությունը:
Հայրենիքում Մանսուրին դատ է սպասվում:








































