Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

Մեր եկեղեցին կացնահարված ժառանգություն ունի, պետք է կարողանանք վերադարձնել նրա համայնքային դիմագիծը

Փետրվարի 19-ին մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Դեռևս այն ժամանակ Հովհ. Թումանյանը այսպիսի միտք է արտահայտել, որ երբ հասարակությունը խոսում է գրականության, հոգևորականության կամ մամուլի մասին, ուրիշ այլ որակումներ չի տալիս, քան «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը» և «մեր կեղտոտ մամուլը»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց. «Մեր խնդիրը ոչ թե անդրադառնալն ու անցնելն է, այլ փորձել վերաքննել մեզ, եկեղեցում դա կոչվում է ապաշխարություն, երջանիկ փոփոխություն: Պետք է հոգևոր մերկությամբ, չվախենալով՝ գնահատական տալ և անցնել առաջ՝ դեպի զարգացում, դեպի փոփոխություն: Որևէ ժամանակի համար գնահատական տալուց բացի, պետք է վերաքննել, վերատեսության ենթարկել և դասեր քաղել: Մեծ մտավորականի, մեծ հայի խոսքերը մղում են խորհելու, թե ինչպիսին է մեր կյանքը»:

Անդրադառնալով հարցին, թե եկեղեցին ինչ ազդակներ է ստանում հանրությունից, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց. «Եկեղեցին բաժանված չէ հանրությունից, առանձին սոցիալական խավ չէ: Տարբեր ազդակներ են գալիս: 21-րդ դարը թիրախավորման ժամանակաշրջան է, հոգևոր կյանքի, կրոնի, եկեղեցու նկատմամբ մարտահրավերների դար է, մտածողության փոփոխության ժամանակաշրջան է, շատ մտածողներ համարում են աստվածսպանության, հոգեսպանության, ինքնասպանության ժամանակաշրջան: 21-րդ դարը տնտեսական մարդ ստեղծելու, մարդուն տնտեսական արժեքներով գնահատելու, հոգևոր կյանքի նվազման ժամանակաշրջան է. այդ ազդակների մեջ ենք դիտարկում կյանքը: Եկեղեցին և ընտանիքն այն համայնքային միավորներն են, որոնց 21-րդ դարը չի սիրում՝ չի սիրում անհատապաշտության, եսապաշտության մտածողության ծիրից դիտարկելով: Մարդու ինքնամեկուսացման ժամանակահատված է… Եկեղեցին անմասն չէ այդ ազդակներն ստանալուց և փորձում է լուծումներ գտնել: Եկեղեցին մշտապես փորձում է իր խոսքը հասանելի դարձնել»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ մեր եկեղեցին կացնահարված ժառանգություն ունի, և պետք է կարողանալ վերադարձնել համայնքային դիմագիծը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում