Այս պահին ելույթ է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանից առաջ ելույթ ունեցավ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով խոսում էր եկրապահների երազանքների մասին:
ԵԿՄ համագումարին ներկա են բազմաթիվ քաղաքական գործիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Շատ էին հատկապես ՀՀԿ պատգամավորները՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Եկել են մի շարք մարզպետներ՝ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլոք:
Ի դեպ, ԵԿՄ համագումարն այնքան էլ լավ չէր նախապատրաստված, և հրավիրվածներից շատերը նստելու տեղ չգտնելու պատճառով վրդովված հեռացան:











































