Բելգիայում 27 թոշակառուներ շարունակում են հավելյալ նպաստ ստանալ Գերմանիայի կառավարության կողմից․ այդ նպաստները սահմանվել են 1941 թ. Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կողմից: Նրանց չափը տատանվում է 425-ից մինչև 1275 եվրոյի սահմաններում՝ գրում է ֆլամանդական «De Morgen» թերթը:
Կենսաթոշակ ստացողները նախկին նացիստներ են, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայության են անցել SS-ում, կամ էլ վերջիններիս ժառանգներն են։ Նպաստը երաշխավորվել է անձամբ ֆյուրերի կողմից «հավատարմության և հնազանդության» համար։ Քանի որ 1949 թվականից հետո ԳԴՀ-ն դարձավ Երրորդ Ռայխի իրավահաջորդը և ստանձնեց անհետացած պետության բոլոր, ներառյալ կենսաթոշակային պարտականությունները, ստիպված էր շարունակել SS-ի նախկին ծառայողներին կենսաթոշակների տրամադրումը։

Նորությունը բարկացրել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներին, որոնց խումբը խորհրդարանում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվելու կառավարությանը շտապ կարգավորելու այդ իրավիճակը դիվանագիտության միջոցով:
Թերթը նշում է, որ քաղաքական գործիչների համար լրացուցիչ զայրույթի առիթ կարող է լինել այն, որ այդ նպաստներից հարկեր չեն գանձվել բելգիական գանձարանի օգտին:








































