Ջոնի Դեպ-Էմբեր Հերդ հոլիվուդյան զույգն այլևս չի թաքցնում իր հարաբերությունները:
Օրերս Լոս Անջելեսում Էմբերի մասնակցությամբ «3 օր սպանելու համար» պրեմիերային դերասան Ջոնի Դեպն ու իր սիրելին միասին են ներկայացել, հայտնում է viva.ua-ն:
Նրանք նրբորեն գրկել են իրար, միմյանց ձեռք բռնել, ցուցադրել են իրենց նուրբ հարաբերությունները՝ չամաչելով ֆոտոխցիկներից:
Հիշեցնենք՝ ամերիկյան մամուլում շարունակում են Հոլիվուդի ամենաքննարկվող զույգերից մեկի գալիք հարսանիքի մասին նոր մանրամասներ հայտնվել: Ըստ շշուկների՝ նրանց ամուսնությունը կլինի համեստ և տեղի կունենա 50-ամյա փեսացուի անձնական կղզու վրա, որը գտնվում է Բահամյան կղզեխմբում:









































