Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է իտալական ֆուտբոլը:
« «Յուվենթուս»-ն անգերազանցելի է Իտալիայում, բայց հաջող հանդես չի գալիս դրա սահմաններից դուրս: Նրանք Ա Սերիայում չունեն մրցակիցներ, և, որպես հետևանք, չկա համապատասխան մակարդակի խաղային պրակտիկա:
Պարզապես նայեք նրանց կազմերին. նախորդ ամռանը «Ռոմա»-ն, «Ֆիորենտինա»-ն ու «Նապոլի»-ն իրենց լավագույն խաղացողներին զիջեցին արտասահմանյան ակումբներին, իսկ ուժեղացավ միայն «Յուվենթուս»-ը: «Յուվե»-ն հաջողություններ չունեցավ Չեմպիոնների լիգայում, բայց այն փաստը, որ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը կայանալու է նրանց մարզադաշտում, պետք է խթան հանդիսանա թիմի համար»,- ասել է Կապելոն:






































