Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան կողմ է երկրից արտասահմանցի վարձկաններին վտարելուն: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ Լուայ Սաֆին:
«Մենք մեր փաստաթղթում կոչ ենք անում երկրից վտարել արտասահմանյան զինված խմբավորումներին: Հարցն այն է, թե ինչպես դա իրականացնել» ,- հայտարարել է Սաֆին: Մենք մեր փաստաթղթում կոչ ենք անում երկրից վտարել արտասահմանյան զինված խմբավորումների, հարցը կայանում է նրանում՝ ինչպես դա իրականացնել»,- հայտարարել է Սաֆին:
Սաֆին նաև մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է քննարկել կառավարման անցումային մարմին ստեղծելու հարցն այն բանից հետո, երբ հաջողություններ գրանցվեն ահաբեկչության դեմ պայքարում:
«Դա այն չէ, ինչ մենք լսել են: Մենք կրկին լսել ենք ժնևյան կոմյունիկեն կետ առ կետ քննարկելու առաջարկ»,- ասել է նա:









































