Սիրիայում կառավարական զորքերի հետ բախումների ժամանակ սպանվել է 5 ադրբեջանցի: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ծայրահեղականների կայքերը:
Տեղեկատվության համաձայն՝ զոհվածների մեծ մասը Սումգայիթի բնակիչներ են: Մոջահեդները հրապարակել են նաև նրանց անունները և լուսանկարները:
Հաղորդվում է, որ Սիրիայում 3 տարի շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 100 ադրբեջանցի:











































