Փետրվարի 14-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) հայտարարել է սիրիական քիմիական զենքի ոչնչացման աշխատանքների համար հայտարարված տենդերի հաղթողներին՝ հաղորդում է Reuters-ը:
Ընդունված որոշման համաձայն՝ քիմիական նյութերի ոչնչացմամբ կզբաղվեն երկու ընկերություն՝ ֆիննական Ekokem AB-ն և ֆրանսիական Veolia-ն: ՔԶԱԿ-ը աշխատանքների իրականացման համար կհատկացնի 40 միլիոն եվրո:
Ակնկալվում է, որ երկու ընկերությունները կոչնչացնեն 500 տոննա արդյունաբերական քիմիկատներ և մի քանի միլիոն լիտր թունավոր մնացորդներ:
Սիրիական քիմիական զենքի ոչնչացմանը կմասնակցեն նաև ամերիկյան ռազմանավերը, որոնք կզբաղվեն առավել վտանգավոր քիմիկատներով:








































