«Ակօս» շաբաթաթերթի կայքէջը հաղորդում է, որ Թուրքիայի հայ համայնքին է վերադարձվել տարիներ առաջ գրավված հայկական ամենամեծ կալվածքը` «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցին հարակից 42.259 ք/մ հողատարածքը:
Հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, որ իրենք շատ ուրախ են այդ ձեռքբերման համար: «Տարիներ տևած մեր պայքարն ու երազները վերջապես իրականություն դարձան։ Թուրքիայի հայ համայնքը վերջապես կրկին տիրացավ իր կարևորագույն սեփականություններից մեկին։ Այդ ձեռքբերումը մեր հիմնադրամի և հանրության համար շատ կարևոր էր։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս հարցում մեզ օգնեցին»,- ասել է նա:
Հողաշերտն առգրավվել էր 1974-ին: Մի առավոտ բուլդոզերները մտել էին տարածք,և դա բացատրվել էր նրանով, որ ըստ փաստաթղթերի՝ այդ հողը տեր չունի: