Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող Toyota ընկերությունը ետ է կանչում հիբրիդային շարժիչներով մոտ 110 հազար մեքենաներ ամբողջ աշխարհում, քանի որ հայտնաբերվել են անսարքություններ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես նշել են մասնագետները, նման մեքենաների էլեկտրասարքերում նկատվել է տեխնիկական խոտան, որը կարող է հանգեցնել էլեկտրամատակարարման հանկարծակի ընդհատման: Ետ են կանչվելու Highlander Hybrid և Lexus RX400h մեքենաները: