Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 4,469,200 մարդ։ Դա 32,800-ով (այսինքն՝ 0.7 տոկոսով) ավելի է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ։
Վրաստանի բնակչության 53.1 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ 46.9 տոկոսը՝ գյուղերում։ Բնակչության 47.6 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 52.4 տոկոսը՝ կանայք։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Վրաստանի բնակչությունն աճել է 15,000-ով։







































