«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ ակումբը կշարունակի օգտվել հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի ծառայություններից: Նա նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը մտադիր է «Միլան»-ի խաղը կառուցել երիտասարդ ֆուտբոլիստի շուրջ:
«Էլ Շարավին շատ կարևոր ֆուտբոլիստ է «Միլան»-ի համար: Մենք չենք հրաժարվի նրա ծառայություններից: Կլարենս Զեդորֆը մտադիր է Ստեֆանի շուրջ կառուցել մեր թիմի խաղը:
Էլ Շարավիի ապաքինումը նորմալ է ընթանում: Նա շուտով խաղադաշտ կվերադառնա»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Գալիանիիի խոսքերը:









































