Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը:
29-ամյա պաշտպանի իրավունքներն «արքայական ակումբ»-ը կփորձի ձեռք բերել ընթացիկ մրցաշրջանի վերջում: Կյելինին «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի տրանսֆերային գլխավոր նպատակների ցուցակում է: Իտալացու տրանսֆերում կարող է ներառվել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կյելինին մասնակցել է 20 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:






































