Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Լացիո»-ն պայմանագիր է ստորագրել Ջոզեֆ Մինալայի հետ, ով պաշտոնապես հայտարարել էր, որ 17 տարեկան է:
Այսօր տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, թե նա խոստովանել է, որ իրականում այս տարվա օգոստոս ամսին լրանալու է իր 42-ամյակը: Սակայն աֆրիկացի խաղացողը հերքել է այդ լուրերը:
«Ես գիտեմ, որ Senego.net կայքում հրապարակվել է իբր իմ հարցազրույցը, որում ես խոստովանում եմ` տարիքը, որ նշված է իմ անձնագրում, ճիշտ չէ:
Այդ խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ես այդպիսի հարցազրույց չեմ տվել ու չեմ ճանաչում այն մարդկանց, ովքեր այդպիսի տեղեկություններ են տարածել: Պատրաստ եմ պաշտոնական գործ սկսել նրանց դեմ, որպեսզի փոխհատուցեն այն վնասը, որ նրանք հասցրել են ինձ»,- Մինալայի խոսքերը մեջբերում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:








































